ՌԴ-ն պատրաստ է օգտագործել Տաջիկստանում տեղակայված ռազմաբազան՝ դաշնակիցներին պաշտպանելու համար

lavrov

 Ռուսաստանը պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ իրավիճակն արագ վատթարանում է, այդ թվում՝ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի հապճեպ դուրսբերման համատեքստում»,- ասել է Լավրովը Լաոսի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Աֆղանստանում գտնվելու ընթացքում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն շոշափելի արդյունքների չեն հասել այնտեղ իրավիճակը կայունացնելու հարցում:

Լավրովը շեշտել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի պարտավորություններն «ուժի մեջ են», նաև հիշեցրել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները «այցելել են տաջիկա-աֆղանական սահման, գնահատել են իրավիճակը և զեկուցելու են ՀԱՊԿ մշտական ​​խորհրդին»:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...