Սյունիքում Ոստիկանության, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի՝ 15-ից ավելի քննչական խմբեր կան․ Հակոբյան․ Tert.am

Vahe Hakobyan

 Մոտ մեկ ժամ է՝ Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը խուզարկություն է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, խուզարկում են իրավաբանի աշխատասենյակը՝ անհիմն փաստարկներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Իրենց սովորական ձեռագիրն է, մեկից ինչ-որ ցուցմունք են կորզել ու դրա հիման վրա հարուցել են քրեական գործ ու անում են քննչական գործողություններ։ ԱԱԾ-ից էլ են մարդիկ եկել․ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, հատուկ գրոհայիններով եկել են։ Սյունիքում այսօր 15-ից ավել քննչական խմբեր են՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս պահին խուզարկում են նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը՝ Հակոբյանն ընդգծեց, որ թե՛ դա, թե՛ կոմբինատի խուզղարկությունը, թե՛ երեկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը դիտարկում է մեկ շղթայի մեջ։ Նրա տեղեկացմամբ՝ Փարամազյանից բացի՝ խուզարկում են նաև կոմբինատի 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ։

«Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն, դրա համար նպատակային ցուցմունք կորզեցին։ Թիրախ ընտրեցին կին համայնքապետի՝ Քարահունջի ղեկավարին, փորձեցին «կոտրել», ինչպես հասկացա՝ այդ կինը ցուցմունք է տվել, սա սուտ մատնություն կարելի է դիտարկել այդ կնոջ կողմից։ Իրեն չեմ մեղադրում, ամեն մեկը չի կարող դիմանալ թիրախավորմանը»,-ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ձեզ կհետաքրքրի...