Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է մորը
Հուլիսի 7-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն