Գլենդելում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարան կկառուցվի

tangaran

 Գլենդելում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարանի շինարարությունը կմեկնարկի հուլիսի 11-ին, գրում է  San Fernando Valley Business Journal-ը: Ավելի քան յոթ տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո հայ-ամերիկյան թանգարանի երկհարկանի ժամանակակից կառույցը վեր կխոյանա Գլենդելի Կենտրոնական զբոսայգում: Զբոսայգու արդիականացման վրա կծախսվի 18.5 մլն դոլար: Նախագծի հեղինակը Գլենդելի Alajajian Marcoosi Architects ճարտարապետական ընկերությունն է: Նշվում է, որ կառույցի՝ ժայռ հիշեցնող ժամանակակից արտաքին տեսքը համահունչ է քարքարոտ Հայաստանին: Թանգարանի կառուցումը հնարավոր է դարձել Գլենդել քաղաքի հետ տարեկան 1 դոլար վարձակալական պայմանագրի շնորհիվ, որին պատկանում է այգին և որտեղ բնակվում են մեծ թվով ամերիկահայեր: Թանգարանի նախնական վարձակալությունը կտևի 55 տարի՝ չորս տասնամյակ երկարացնելու հնարավորությամբ, ընդհանուր առմամբ՝ 95 տարի: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...