Վարանդայում 2 ադրբեջանցի է պայթել ականի վրա

mina

 Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի շրջանում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա:

Հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևը ու Էլնուր Հաշիմովը առանց իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեզ կհետաքրքրի...