Դատվում է 41-ամյա գորիսեցին, որն Ադրբեջանում անհետ կորածների իգական սեռի բարեկամներից պահանջում էր սեքսուալ բնույթի գործողություններ կատարել․ aravot.am

Dat

 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի (լուսանկարում) նախագահությամբ հուլիսի 8-ին մեկնարկեց 41-ամյա  գորիսեցի Ալիկ Հայրապետյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 132.2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը՝  բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։

Մասնավորապես, Ալիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների իգական սեռի հարազատներին թրաֆիքինգի է ենթարկել, այն է` կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով շահագործման վիճակի մեջ դնելու կամ պահելու միասնական դիտավորությամբ՝ օգտագործելով վերջիններիս վիճակի խոցելիությունը, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, իր կողմից ֆեյսբուքում նախկինում բացված՝ Arman Armeni Xachatryan օգտանունով անհատական էջը վերանվանել է Азиз Мурадов, և պահանջել նրանցից սեռական գործողություններ կատարել:

2021 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ կատարած օգտատերերին։ Առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝  ցանկանալով ստեղծել պատրանք, թե իբրեւ վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում, եւ ինքը անմիջական շփում ունի նրանց հետ, հաղորդագրություններ է ուղարկել նրանց: Սակայն վերջիններս չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին:

Ամբաստանյալը  նույն եղանակով հաղորդագրություններ է ուղարկել նաեւ ֆեյսբուքի մի քանի այլ օգտատերերի, որոնք. հավատալով վերջինիս կողմից հայտնած տեղեկությանը եւ ցանկանալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, պատասխանել են նամակին եւ սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ, որի ընթացում Ալիկ Հայրապետյանը, օգտվելով վերջիններիս վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ է տվել առ այն, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, կուղարկի նրանց լուսանկարները։ Նպատակին հասնելու համար նա համակարգչային ծրագրային հավելվածների միջոցով ուղարկել է վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը, ապա օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել եւ ծառայություններ մատուցել։ Մասնավորապես, ֆեյսբուքի  մեսենջեր հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Աղբյուրը՝ aravot.am-ի

Ձեզ կհետաքրքրի...