«Հայփոստը» նախազգուշացնում է՝ փորձում են անձնական և բանկային տվյալներ կորզել

Haypost

 «Հայփոստ» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերին «Հայփոստը» ստացել է ահազանգ այն մասին, որ մարդիկ ստանում են հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով «Հայփոստի» անունը և ապրանքային նշանը:

 

Հայտնում ենք, որ «Հայփոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։

«Հայփոստի» ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից, այն է՝

այցելել https://www.haypost.am/ կայքէջ,

ֆեյսբուքյան https://www.facebook.com/haypost.am Ինստագրամյան էջեր https://www.instagram.com/haypost.official/?hl կամ զանգահարել (010)514-514 հեռախոսահամարին»:

Ձեզ կհետաքրքրի...