Թուրքիայի փոխանախագահ. «Կիպրոսի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն երբեք չի փոխվի»
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի:
Ֆուաթ Օքթայը նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաների հետ կայանալիք հանդիպումից առաջ։
Թուրքիայի փոխնախագահը, ընդծելով այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի հետ իրենց միասնությունն ու համերաշխությունը, ևս մեկ անգամ հայտարարել է իրենց համար ընդունելի տարբերակի, այն է՝ Կիպրոս կղզում 2 առանձին, իրավահավասար և ինքնիշխան պետությունների սկզբունքին հավատարիմ մնալու մասին։
ermenihaber.am