Առաջիկայում 9-10 մլն եվրո օգնություն կտրամադրվի հակամարտությունից տուժած անձանց. եվրահանձնակատար
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը ու տեղեկացրել, որ առաջիկայում 9-10 մլն եվրո օգնություն կտրամադրվի հակամարտությունից տուժած անձանց:
«Տխրեցի ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի փաստից: Այս համատեքստում 9-10 մլն եվրո մարդասիրական օգնություն ենք համախմբել: Այդ օգնությունը առաջիկայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց:
Եվրամիությունը պատրաստ է ակտիվ դերակատարում ստանձնելու հակամարտությանը հաջորդած իրավիճակում և աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը՝ նախևառաջ հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը»,- ասաց Վարհեին: