Որոտանի վարչական ղեկավարը ձերբակալվել է
Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալեցին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔԿ աշխատակիցներն ավարտել են Որոտանի համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանում խուզարկության աշխատանքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասել է, որ այս պահին խուզարկություն են են իրականացնում գյուղապետարանում։
Հարցին՝ իր բնակարանում խուզարկության արդյունքում որևէ բան հաջողվե՞լ է իրավապահներին հայտնաբերել, գյուղապետն ասել է. «Ոչ մի բան։ Ի՞նչ կա, որ ինչ գտնեն»։