Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը մտավ Մեծ Բրիտանիայի խորհրդարան

Mec Britania

 Մեծ Բրիտանիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ներկայացվել։ Օրինագիծը ներկայացվել է Լեյբորիստական կուսակցության անդամ Ջոն Սփելարի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։ 

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի Համայնքների պալատի քննարկմանը 2021-ի դեկտեմբերի 10-ին։ 

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այդ նախաձեռնությունը՝ նշելով, որ դա թույլ կտա շտկել Հայոց ցեղասպանության 106-ամյա ժխտման անարդարությունը։ 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...