Ավտոմեքենան բախվել է գնացքին, վարորդը՝ դիմել փախուստի. Արաքս-Երևան երթուղի

Gnacq

 Հուլիսի 11-ին, Մասիս-Էջմիածին հատվածում, Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային: Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: Այս մասին տեղեկանում ենք Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության տարածած հաղորդագրությունից։ 

ՀԿԵ-ի տեղեկացմամբ՝ ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:

Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում:

Ձեզ կհետաքրքրի...