Կանադայում հազարավոր ծովային արարածներ կենդանի եփվել են մահացու ջերմային ալիքից հետո

Kanadayum

 Օրերս Կանադայի Վանկուվեր նահանգի լողափում տասնյակ հազարավոր կակղամորթեր, միդիաներ, ծովային աստղեր ու խխունջներ են հայտնաբերվել սատկած վիճակում։ Պատճառը երկրում գրանցված ռեկորդային շոգերն են (մոտ 500C) և առաջացած ջերմային ալիքը, որի հետևանքով կենդանիները խաշվել են։
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ծովային կենսաբան Քրիս Հարլին նշել է, որ այս կենդանիների մահը ժամանակավորապես կազդի տարածքի ջրի որակի վրա, քանի որ միդիաներն ու կակղամորթները զտում են ջուրը, բացի այդ, որակի և շրջակա միջավարի վրա ազդեցություն կարող է ունենալ տարածված գարշահոտությունը։
Հարլին նաև հայտնել է, որ սատկած ծովային կենդանիների քանակը կարող է գերազանցել մեկ միլիարդը։

 

Ձեզ կհետաքրքրի...