Սյունիքում քրեական գործերով իրականացվող լկտիությունը իրավական պատմության մեջ անկրկնելի է. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր էջում գրել է․
«Ինքս անձամբ տեսա, թե իրավապահ մարմինների կողմից ինչ է կատարվում Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի գործով։ Համոզված եմ, որ նույնը կատարվում է Որոտանի ղեկավարի, Մեղրիի և Քաջարանի քաղաքապետերի վերաբերյալ գործերով։ Երկար տարիներ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել քրեական հետապնդման մարմիններում, շատ բան եմ տեսել, ոչ մի ժամանակահատված իդեալական չեմ համարում, շատ հարցերի ըմբռնումով եմ վերաբերվում, բայց վստահաբար կարող եմ ասել՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է, այն նույնիսկ գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում այսօրվա իշխանության սահմանած ապօրինության ռեկորդները։