«Թալիբան» շարժումը սպառնացել է պայքարել թուրքական ուժերի դեմ, եթե նրանք չհեռանան Աֆղանստանից
«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ հարձակվելու է թուրքական ուժերի վրա, եթե նրանք մնան Աֆղանստանի տարածքում, հայտնում է ТАСС-ը:
Շարժման ղեկավարությունը նշել է, որ «ցանկացած պատրվակով օտարերկրյա զորքերի ներկայությունը Աֆղանստանի տարածքում համարում են օկուպացիա և կպայքարեն զավթիչների դեմ»:
Հայտարարությունն ուղղված է հիմնականում Անկարային: «Թալիբան»-ը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու մահմեդական երկրների համար»:
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ Աֆղանստանում պահպանել ռազմական կոնտինգենտը այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: