Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց. Հակոբ Կարապետյան

patmakan

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է.

 «Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց:
Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»:

Ձեզ կհետաքրքրի...