Աֆղանստանում,Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում մենք դարձել ենք ճնշվածների ձայնը. Էրդողան
Թուրքիան ակնկալում է շարունակել աջակցությունը Աֆղանստանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Նրանք, ովքեր իրավունքների եւ արդարության պաշտպանության մեր պահանջները համարում են քաղաքական երեսպաշտություն, չեն կարողացել հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, շունչը եւ հույսը: Մաղթում ենք մեր ընկերներին եւ հարեւաններին այն, ինչ ցանկանում ենք մեզ: Մենք դա երեկ արել ենք Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում: Հուսով եմ, որ վաղը նույն արդար դիրքորոշմամբ մենք կաջակցենք Աֆղանստանում եւ այլ երկրներում գտնվող մեր եղբայրներին», — ասել է Էրդողանը:
TACC