Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն անցել է 130-ից

Jrheghegh

 Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ Արվայլերի շրջանում զոհերի թիվը ավելի քան 90 է, տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 618 մարդ: Ըստ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալ դաշնային շրջանի ՆԳՆ տվյալների՝ այդտեղ ջրհեղեղից զոհվել է 43 մարդ: Նշվում է, որ զոհվածների թիվը վերջնական չէ, որովհետև ջրհեղեղից երկու օր անց տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:

Աղետի հետևանքով հասցված վնասի չափը տեղի իշխանությունները դժվարանում են նշել: Ջրի հոսքի, սողանքների հետևանքով մեծ վնաս է հասցվել բազմաթիվ գյուղերի, բնակավայրերի: Շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, կաթվածահար է եղել ենթակառուցվածքների աշխատանքը: Ոստիկանությունն ու զինվորականները շարունակում են աշխատանքներում ընդգրկել կամավորների:

Ձեզ կհետաքրքրի...