Միասնական քննություն հանձնողների թիվը 11058 էր, ընդունվածներինը՝ 8083. ԳԹԿ փոխտնօրեն

Miasnakan

 Այս տարի բուհերին հատկացվել է անվճար 1800, վճարովի՝ 21 820 տեղ՝ տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը այսօրվա ասուլիսի ժամանակ:

«Միասնական քննություն հանձնողների հայտագրված թիվը 11058 էր, ընդունվածների թիվը՝ 8083: Մրցույթից դուրս մնացածների թիվը 2935 էր, որի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր կտրվել են: Իսկ կտրվածների թիվը 1546 է: Կան դիմորդներ, որոնք 2 քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել, և կան դիմորդներ, որ հանձնել են 1 քննություն և անբավարար ստացել»,- ասաց Նասիբյանը:

Նասիբյանը հայտնեց, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է:

«Մոտավորապես 15 հազար տեղ դեռևս ունենք: Եթե դիմորդներն այսօր՝ ժամը 18:00-ից, բացեն մեր dimord.am կայքը, այնտեղ կկարողանան տեսնել թափուր մնացած տեղերը: Այն դիմորդները, ովքեր դական միավորներով դուրս են մնացել, կարող են նորից հայտագրվել: Հայտագրումը տեղի է ունենալու հետևյալ կերպ. ընտրելու են 6 մասնագիտություն: Այդ 6 մասնագիտություններում առավելությունը տրվելու է առավել բարձր միավոր հավաքած դիմորդներին»,- տեղեկացրեց Նասիբյանը:

Ձեզ կհետաքրքրի...