2-3 ժամ կրակել են Գեղամասարի ուղղությամբ, ինչ-որ մի նպատակ ունի Ադրբեջանը. համայնքի ղեկավար
«Գիշերը ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել Կութ և Սոթք համայնքների դիրքերի ուղղությամբ։ Վիրավորներ չունենք՝ ըստ իմ ունեցած տվյալների»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը զսպվածություն է ցուցաբերել, բայց կարող է շատ ուժեղ պատասխան տալ։
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ վերջին օրերին ադրբեջանական կողմն ակտիվացել է, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Լկտիությունը իրենց և մեր կողմից անպատժելիությունը։ ԻՆչ-որ նպատակ ունեն»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդն ակտիվացել է Գեղարքունիքի մարզի և Երասխ համայնքի ուղղություններով։
Մանրամասները՝ տեսանյութում։