Ավստրալացի պատգամավորը միացել է կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջին

Avstrlia

 Ավստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի Մքբեյնը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» սատարող դաշնային օրենսդիրների աճող խմբին, որոնք երկրի կառավարությունից՝ ի դեմս Ավստրալիայի վարչապետի, պահանջում են պաշտոնապես ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը:

«Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարի 25-ին կնքել են Ավստրալիայի հայ, հույն և ասորի համայնքները, որով կոչ է արվում ճանաչել երեք ազգերի ցեղասպանությունը:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...