Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Су-35 և Су-57 կործանիչներ

RD n patrast e

 Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։

«Եթե Անկարան որոշում կայացնի այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնել համապատասխան բանակցություններ»,-ասել է Շուգաևը։ 

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Անկարան ուսումնասիրում է  ռուսական կործանիչներ  գնելու հարցը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...