Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինծառայող է վիրավորում ստացել

Adrbejan

 Հայաստանի հետ պետական ​​սահմանի Նախիջեւանյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է վիրավորվել: Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավագ լեյտենանտ Ռամալ Բադալլին վիրավորվել է ոտքից:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին և հուլիսի 20-ի գիշերը Երասխում ինտեսնիվ կրակոցներ են եղել։ Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ:

Ձեզ կհետաքրքրի...