Թուրքմենստանում՝ Աֆղանստանի հետ սահմանին, խորհրդավոր հանգամանքներում 18 զինծառայող է սպանվել
Թուրքմենստանում խորհրդավոր հանգամանքներում սպանվել է երկրի զինված ուժերի 2 սպա և 16 զինծառայող։ Այս մասին գրում է EADaily-ն՝ հղում կատարելով Turkmen news-ին։ Պաշտոնապես հայտարարվել է, որ զինվորականները զոհվել են ՃՏՊ-ի արդյունքում։ Նրանց մարմինները հարազատներին հանձնելիս ասել են, որ վթարը տեղի է ունեցել Աշխաբադի մոտակայքում։ Սակայն պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զինվորականների աճյունները բերվել են Մարիյսկի վիլայեթից, որը սահմանակից է Աֆղանստանի հետ։ Իսկ հուղարկավորության ժամանակ ներկա են եղել նաև զինվորականներ, որոնք թույլ չեն տվել բացել դագաղները։ Միաժամանակ, պարբերականի զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Աշխաբադից Մարիյսկի վիլայեթ շարասյուն տեղափոխելու ժամանակ։ 10 ավտոմեքենաներից վթարի է ենթարկվել 6-ը։
Տաթև Ֆռանգյան