ԱՄՆ-Ում Առաջին Անգամ Մարդուն Ամբողջովին Արհեստական Սիրտ Են Փոխպատվաստել

Sirty

 Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնի (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) վիրաբույժները առաջին անգամ կարողացել են ամբողջովին արհեստական սիրտ փոխպատվաստել սրտային անբավարարություն ունեցող հիվանդին։

Ինչպես հաղորդում է Science Alert-ը Aeson կոչվող արհեստական​​սրտի սարքը մշակվել է ֆրանսիական CARMAT ընկերության կողմից: Այն պատրաստված է կենսահամատեղելի նյութերից՝ տարբեր սենսորների և ալգորիթմների համադրությամբ, որոնք հետևելու են սրտի աշխատանքին և վերահսկելու են արյան շրջանառությունը։ Այնպես, ինչպես իրական օրգանը,  Aeson արհեստական ​​սիրտը ևս ունի չորս խոռոչ և երկու փորոք։

Հիվանդի  արհեստական սիրտը ժամանակավոր է փոխպատվաստվել, քանի որ այն նախատեսված չէ երկարատև օգտագործման համար, սակայն թույլ կտա ապրել մինչև իրական սրտի փոխպատվաստումը՝ միջինում մոտ վեց ամիս։ Դոնոր սրտերի պակասի պատճառով շատ հիվանդներ մահանում են սրտի փոխպատվաստմանը սպասելիս։

Նախատեսվում է իրականացնել արհեստական սրտի փոխպատվաստումներ ևս 10 հիվանդի, և եթե նշված բոլոր հիվանդների հետվիրահատական շրջանը հուսադրող լինի, ապա նրանց կենդանի պահող տեխնոլոգիան ապագայում կարող է հազարավոր այլ կյանքեր փրկել։

Արհեստական սրտի փոխպատվաստման դեպքում հիվանդը պետք է իր հետ կրի նաև վերջինիս աշխատանքը վերահսկող սարքն ու դրա համար նախատեսված մարտկոցները։

Մասնագետները նշում են, որ Carmat–ի արհեստական սիրտը չի սահմանափակում մարդուն, նա կարող է վարել «գրեթե սովորական կենսակերպ»։ Ալգորիթմերը կարողանում են սրտի զարկերի ռիթմն ադապտացնել տիրոջ ակտիվությանը համապատասխան։

Ձեզ կհետաքրքրի...