«ՈՄԱ» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովի հայտարարությունը

VOMA
 Ես՝ ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարտանովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհաջողակ թուրքական գործակալ, ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ» ՌՀ ՀԿ կազմակերպության և վերջինիս ծավալած գործունեության հետ։
Դուբակովը իր հայտարարարմամբ, նաև՝ առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի և Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր:
Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի:
Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել:
Այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար:

Ձեզ կհետաքրքրի...