Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրանքների» մեջ և սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսելու կոչ արել

agn

 Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքներ» իրականացնելու մեջ։ Դրանում նշվում է, որ պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած գործողության, որը կխաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել «դադարեցնել ռազմական սադրանքներն ու սկսել հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիա»։ «Մենք Հայաստանին կոչ ենք անում ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքներն ու բանակցություններ սկսել պետական սահմանների  դելիմիտացիայի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ուժերն այսօր նախահարձակ մարտական գործողություններ են սկսել Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...