Հովահաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ երկրորդ հաղթանակը և շարունակում է պայքարը մեդալների համար:
Մեր 63 կգ քաշային մարզիկն այսօր 1/8 եզրափակիչ մարտում հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: Առաջին ռաունդը չնայած ավարտվեց մրցակցի առավելությամբ, սակայն 2-3-րդ ռաունդներում վստահ հաղթանակներ տարավ Հովհաննես Բաչկովը:
Արդյունքում, մեր բռնցքամարտիկը 4:1 ընդհանուր հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի ախոյանին և մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ Հովհաննես Բաչկովը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովի հետ, որը ընթացիկ մարտում 5:0 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմանովին: Այդ մրցամարտը նախատեսված է օգոստոսի 3-ին: Հաղթանակի դեպքում Հովհաննես Բաչկովը կապավոհի օլիմպիական մեդալ:
a1plus.am