Նախագահը ստացել է նոր նախարարներ և փոխվարչապետ նշանակելու՝ վարչապետի առաջարկը

nor pashtonner

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետի, Ռոմանոս Պետրոսյանին՝ Շրջակա միջավայրի նախարարի։

Civic.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարն է։

Այլ առաջարկներ Նախագահի աշխատակազմը դեռ չի ստացել։

 

Ձեզ կհետաքրքրի...