Կարեն Անդրեասյանը նշանակվեց արդարադատության նախարար
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրում: