Անհապաղ մշակել ՀՀ անվտանգության նոր հայեցակարգ՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը․ 3 կուսակցությունների հայտարարությունը

HAPK ic durs gal

 44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը
արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է կատարել իր պարտավորությունները:

Այսինքն՝ ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը:

Ավելին՝ մեր երկրի համար միանգամայն ավելորդ այդ կառույցը լուրջ խոչընդոտ է անվտանգային
այլ կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, շոշափելի
աջակցության ստացման ճանապարհին, մինչդեռ այդպիսի աջակցության միջոցով է հնարավոր մեր բանակը
դարձնել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ունակ:

Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանը հաստատակամորեն հորդորում ենք.

1. ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության ընթացքում ամենայն հստակությամբ
փաստաթղթավորված պարզաբանում պահանջել 2020թ. պատերազմի և ՀՀ սահմաններ
ադրբեջանական ներխուժումների ու զավթումների ընթացքում ՀԱՊԿ անգործության և
պարտավորությունների չկատարման պատճառների մասին:

2. ՀԱՊԿ նախագահության ընթացքում պահանջել և հասնել գրավոր համաձայնագրի անհապաղ
ստորագրման առ այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են իսպառ դադարեցնել
Ադրբեջանին և Թուրքիային զենքի և ռազմական նշանակության որևէ արտադրանքի վաճառքը,
արբանյակային ծառայությունների մատուցումը:

3. Առաջին և երկրորդ կետերի ամբողջական չբավարարման պարագայում՝ անհապաղ սկսել
ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ ընթացակարգով նախատեսված պաշտոնական արագացված գործընթաց:

4. Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի
(դոկտրինի) մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը:

Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ձեզ կհետաքրքրի...