Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Badasyan

 Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

Ռուստամ Բադասյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Ձեզ կհետաքրքրի...