Թուրքիայի արևելքում ջրհեղեղները շարունակվում են

jrhegheghner

 Թուրքիայում, անտառային հրդեհներից զատ, նաև ջրհեղեղներ են։ Մասնավորապես, հուլիսի 28-ից հորդառատ անձրևները շարունակվում են Արևելյան Վան նահանգում և նրա մերձակայքում, գրում է Bianet-ը։ Նահանգի մի շարք հատվածներում հեղեղվել են նաևԲնակշինարարական գործակալության կողմից Իփեքյոլու թաղամասում կառուցված նոր շենքերը։ Ջրհեղեղից Չալդըրան թաղամասում տուժել է 80 տուն, վնասվել 15 մեքենա, Բաշքալե թաղամասում էլ հուլիսի 31-ի ջրհեղեղից 11 տուն է ավերվել, թաղամասը տուժել է նաև օգոստոսի 2-ի հեղեղից։ Հորդառատ անձրևներից հետո առաջացած սողանքների հետևանքով փակվել է Վան և Հաքարի նահանգների միջև ընկած մայրուղին, տասնյակ մեքենաներ արգելափակված են մնացել։ Ճանապարհը բացելու աշխատանքները շարունակվում են։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...