Հայաստանն իր զորակցությունն է հայտնում հայտնում Հունաստանին

ՀՀ ԱԳՆ-ն իր վշտակցությունն է հայտնում Հունաստանի ժողովրդին՝ անտառային հրդեհների պատճառած վնասների կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված անտառային հրդեհների մասին լուրերից: Հայաստանն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական ժողովրդին այս անհանգստացնող ժամանակներում»,- ասված է ՀՀ ԱԳՆ Թվիթերի էջում արված գրառման մեջ։
“Deeply saddened by news of the devastating wildfires that broke out across #Greece. We express solidarity & deep sympathies w/brotherly people of ?? in this troubling times.” @armembgr @GreeceMFA
— MFA of Armenia?? (@MFAofArmenia) August 5, 2021
Հունաստանում անտառային հրդեհը հասել է Հին Օլիմպոսի մատույցներին: Հրդեհը շարունակվում է Մելպիա շրջանում (Մեսինիա մարզ, Պելոպոնես)։ Այնտեղ կրակի դեմ ամբողջ գիշեր պայքարելու են 28 հրշեջ 11 մեքենաներով, ինչպես նաեւ հետևակ ջոկատը։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են տեղի վեց համայնքների բնակիչները։
Skip to content
