Արտակարգ դեպք Երևանում․ ԴԱՀԿ շենքի ներսում 34-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

Dahk

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Հալաբյան փողոցում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման շենքի դիմաց մի քաղաքացի ինքնասպանության փորձ է գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել շենքի ներսում, որտեղ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մանթաշ Ա․-ն շեղբով վնասել է ձեռքի բազուկները։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

 

Ձեզ կհետաքրքրի...