Ադրբեջանական ԶՈՒ-ն երկու ժամ է՝ կրակում է Երասխի ուղղությամբ

Eraskh

 Այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12․00-ից ադրբեջանական զինված ուժերը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ևս ադրբեջանական զինված ուժերը խախտել էին հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը լռեցվել էր։ Նույն օրը նրանք կրակ էին բացել նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։ Արփի Հակոբյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...