«Միշտ խոնավ վրաններ ու ժամկետն ավարտվող տուշոնկա, ձեր բանակի բարեփոխումներն ու կլուբնիկն ո՞ւր ա»․ Արմեն Գևորգյան
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի պահած բանակն ա Սյունիքի դիրքերում։ Առաջին նկարում էս օրերին դիրքապահ տղերքին տրվելիք տուշոնկեն ա, որն արտադրվել ա 2018 թվականին։ Վրան էլ գրված է ՊՆ 07.09.2018։ Սա նշանակում է, որ էս սեպտեմբերի 7-ին դրա ժամկետն անցնում է։
Երկրորդ նկարում էդ նույն դիրքապահ տղերքի վրանն է՝ պատված տոպրակով, որ անձրևի ժամանակ հնարավորինս քիչ թրջվի։ Ու այդ վրանում սովորականից 1,5 անգամ շատ մարդ պետք ա տեղավորվի…
Նիկոլ, դու սաղ օրը սև իկռա ուտող քո լակոտներին մի ամսից ժամկետն անցնող տուշոնկա կտայի՞ր ուտեին։ Իհարկե, չէիր տա։ Բա ինչի՞ ես քո լակոտների անվտանգությունն ապահովող տղերքին ուտիլիզացիային մոտ ուտելիք մատուցում։ Արա բա կլուբնիկ ու ժարիտ կարտոլ էիր ներդրել բանակում, էն սերժանտի լիչկեքով դեբիլներիցդ մեկն էլ ասում էր՝ չպետք է ափսոսանք զինվորի ուտելիքի վրա, նա ամենալավը պետք ա ուտի։ Է՞ս ա ըստ ձեզ ամենալավը։
Արշակ կարապետյան, ոչ բարով «պարոն» նախարար, Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում գտնվող 3 հարկանի առանձնատանդ փափուկ անկողինը քանի՞ ժամով ես պատրաստ փոխարինել Սյունիքի դիրքերի էս խոնավ վրանի հետ։ Ոչ մի, չէ՞։ Բա ոչ բարով ՊՆ են նշանակել, բա չես տեսնո՞ւմ ինչ պայմաններում են հանգիստդ հսկում տղերքը։ Թե չես տեսնում՝ հենա, ցույց եմ տալիս, իմացիր։ Չնայած շատ լավ էլ գիտես։
Արա լավ էսքա՞ն անհայրենիք, էսքա՞ն ապիկար ո՞նց կարելի ա լինել։ Տոննաներով օգնություն ա եկել դրսից, հազարներով վրաններ ու միլիոնավոր դոլարներ։ Բա դրանք ու՞ր են, ինչի՞ են տղերքը Սերժի օրոք արտադրված տուշոնկա ուտում ու քնում կտորից ու միշտ խոնավ վրաններում։ Բա ձեր բանակի բարեփոխումներն ու կլուբնիկն ո՞ւր ա»։