Նախատեսվում է, որ Մեսսին Փարիզ կժամանի առաջիկա 72 ժամվա ընթացքում.

Gnum e PAJ

 «Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանավորվածությունները մի շարք ակումբների հետ իրական չեն, քանի որ ֆուտբոլիստի գործարքը «ՊՍԺ»-ի հետ լիովին կարգավորվել է»,֊ասել է ֆրանսիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Խալիֆա բին Համադ Ալ Թանին:

Անցյալ շաբաթ «Բարսելոնան» հայտարարեց, որ նոր պայմանագիր չի կնքի Մեսսիի հետ, ով դարձել է ազատ գործակալ: Կիրակի օրը «Ոսկե գնդակի» 34-ամյա վեցակի դափնեկիրը հատուկ մամուլի ասուլիսում հրաժեշտ տվեց «Բարսելոնային» և ասաց, որ դեռևս համաձայնության չի եկել որևէ ակումբի հետ, և «ՊՍԺ»-ն իր կարիերան շարունակելու տարբերակներից մեկն է:

«Ճշմարիտ չէ, որ բանակցություններ են ընթանում Մեսսիի և որոշ ակումբների միջև, ամեն ինչ 100% -ով կարգավորվել է՝ հօգուտ «Պարի Սեն Ժերմենի»: Նախատեսվում է, որ Մեսսին Փարիզ կժամանի առաջիկա 72 ժամվա ընթացքում»,-գրել է Խալիֆա բին Համադ Ալ Թանին Twitter-ի իր էջում։

Ձեզ կհետաքրքրի...