Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով

stsner

 Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել է հանրապետականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով կոչ է արվում դադարեցնել ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերի գործունեությունը:

Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են հետաքննություն անցկացնել, քանի որ թուրքական ԱԹՍ-ների նախագծի պատճառով խախտվել է Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների կայունությունը:

Կոչին աջակցել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված երկկուսակցական նամակում կոնգրեսականները պահանջել են զեկույց ներկայացնել Թուրքիայի ԱԹՍ-ների արտադրության հետևանքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտադրությունում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հավանականությանը:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...