Թուրքական զորքերն ու դաշնակիցները հրետակոծել են Սիրիայի խաղաղ բնակավայրերը․ ՍԱՆԱ

hretakocum

 Թուրքական զորքերն ու Սիրիայի ընդդիմության շարքից նրանց դաշնակիցները հրետակոծում են Հալեպից հյուսիս գտնվող գյուղական վայրերը։ Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։ Թուրք զինվորականներն ու նրանց դաշնակիցները հրետանային կրակ են բացել Շահբա-Դամ ու Սամուկա գյուղերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Հալեպից հյուսիս, ինչպես նաև գնդակոծել են Աֆրինից հյուսիս-արևմուտք գտնվող Ալ-Մայյասա, Բուրջ-Քաս ու Մարանազ գյուղերը։ Այս գործողությունները խուճապ են առաջացրել խաղաղ բնակչության շարքերում, շատերը նյութական վնաս են կրել։ Հիշեցնենք՝ Սիրիայում քաղքացիական պատերազմը չի դադարում 2011 թվականից։ Ընդդիմությունը ջանում է հասնել ՌԴ աջակցությունը վայելող երկրի նախագահ Բաշար Ասադի հեռացմանը։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...