Արցախի նախագահն ստորագրել է պաշտոնից ազատելու մասին մի շարք հրամանագրեր

hramanagrer

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արարատ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, Հովիկ Ջիվանյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից, Սևակ Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից, Լյուդմիլա Ֆարսյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ձեզ կհետաքրքրի...