Շոգը՝ որպես նախազգուշացում․ մարդկությունն ունի 9 տարի ժամանակ․ Euronews

Nakhazgushacum

Dehydrated tired hiking woman thirsty feeling exhausted of heat stroke. Girl with headache from hot temperature on outdoor activity hiker lifestyle.

 Ըստ Ցելսիուսի մինչեւ 48,8 աստիճան։ Մինչ Միջերկրածովյան երկրները պայքարում են անոմալ շոգ ամռան հետևանքների դեմ, Սիցիլիայի Կատենանուովա կոմունան արդեն գերազանցել է համաեվրոպական քառասունամյա ջերմաստիճանային ռեկորդը: Եվ սա դեռ վերջը չէ, զգուշացնում են օդերևութաբանները: Շոգի գագաթնակետն առջևում է, գրում է Euronews-ը: «Որպես փորձագետ՝ ես տպավորված էի վերջին արտակարգ եղանակային իրադարձությունների ինտենսիվությամբ, յուրաքանչյուր նոր շաբաթվա ընթացքում գրանցված ռեկորդներով: Մենք՝ կլիմատոլոգներս, զարմանում ենք կլիմայի փոփոխության արագության վրա: Այն, ինչ տեսնում ենք հիմա, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել կլիմայի ճգնաժամը դարավերջին: Կլիմայի փոփոխության միջկառավարական վեհաժողովի զեկույցում ասվում է, որ մեզ մնում է ընդամենը 9 տարի՝ իրավիճակը շտկելու և ճգնաժամի ազդեցությունը սահմանափակելու համար», – ասում է ENEA կլիմայի մոդելավորման լաբորատորիայի ղեկավար Ջանմարիա Սանինոն։ «Հնարավոր ռիսկերի թվում է նման ջերմային ալիքների թվի աճը։ Դրանք կարող են ավելի ինտենսիվ դառնալ, տևել ավելի քան մեկ շաբաթ կամ 10 օր` մինչև 1 ամիս, և գուցե նույնիսկ ավելի երկար, եթե խոսքը Միջերկրականի մասին է: Յուրաքանչյուր ջերմային ալիքի ջերմաստիճանը կարող է բարձրանալ: Մյուս ասպեկտը, որն արդեն ազդել է կլիմայի փոփոխության վրա, ծովի մակարդակի բարձրացումն է», – նշում է փորձագետը: Իսկ սա նշանակում է, որ ջրհեղեղների հավանականությունը մեծանում է, ինչպես եղավ Գերմանիայում հուլիսին՝ տասնյակ մարդկանց կյանքեր խլելով: Այս բոլոր բնական աղետները մարդու ձեռքի գործն են, ընդգծում է Euronews-ը՝ նշելով, որ փորձագետները հոդորում են, որ ժամանակն է փոխել անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...