Ադրբեջանի Գաբալայի շրջանում առայժմ չի հաջողվում մարել մոլեգնող անտառային հրդեհները

Adrbejanum

 Ադրբեջանում չի հաջողվում մեկուսացնել անտառային հրդեհները։ Մասնավորապես, օգոստոսի 11-ից  Գաբալայի Թիքանլի գյուղի մոտակայքում լեռնաանտառային տեղանքում բռնկված հրդեհը շարունակում է տարածվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով   արտակարգ իրավիճակների նախարարությանը նշում են, որ հրդեհաշիջման գործընթացում  երկրորդ ուղղաթիռն է ներգրավվել։ Հրդեհաշիջման  աշխատանքներում ներգրավված են ոչ միայն ԱԻՆ հրդեհային ծառայությունը, քաղաքացիական պաշտպանության ուժերը, Էկոլոգիայի նախարարության աշխատակիցները, այլև տեղի բնակիչները։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...