Վորոնեժում 35 ուղևորով ավտոբուս է պայթել․ կան վիրավորներ ու զոհ․ կատարվածի տարբեր վարկածներ են դիտարկվում
ՌԴ Վորոնեժ քաղաքում ավտոբուսի պայթյունի հետևանքով 19 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 տուժածի մասին․ վիրավոր կանանցից մեկը, որը ծանր վիրավորում էր ստացել, մահացել է հիվանդանոցում։ «Տուժածները հոսպիտալացվել են Վորոնեժի հիվանդանոցում տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով․ 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 8 մարդ միջին ծանրության վիճակում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, որում գտնվել է 35 ուղևոր, պայթել է Վորոնեժի «Չիժովի պատկերասրահ» առևտրի կենտրոնի մոտ նախօրեին երեկոյան։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատաքներ կամ ծառայություններ մատուցել հոդվածով։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից նշել են, որ դիտարկվում է կատարվածի տարբեր վարկածներ։ Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև Ֆռանգյան
Я, конечно, не специалист, но есть ощущение, что сам по себе ТАК взорваться автобус не может, уж очень специфические повреждения, но объявят ли это терактом — большой вопрос. Мы уже помним один "взрыв газа" в доме…#Воронежмыстобой https://t.co/57IN413Ikk pic.twitter.com/aoFLNUEOir
— radoss89 (@rradoss18) August 12, 2021