Խաղաղություն կլինի միայն երբ Հայաստանն ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իբր կողմ են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ խաղաղության պայմանագրին, իհարկե այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այս մասին, Trend գործակալության հաղորդմամբ, Ալիևը հայտարարել է CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարևան երկրի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը դեմ է նրանց այդ պահանջին. «Երևում է Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է դրան:  Դա նրանց կողմից սխալ կլինի, ու հենց իրենք են զղջալու, քանի որ մենք միշտ չէ, որ սեղանին դնելու ենք այս առաջարկը: Եթե նրանք դեմ են այդ առաջարկին, թող այպես էլ ասեն: Եթե կողմ են, եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղություն կգա տարածաշրջան: Այդ նպատակի համար այժմ սեղանին կոնկրետ առաջարկներ են դրված»:

Ձեզ կհետաքրքրի...