ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանամերձ հատվածներ
Սերգեյ Կոպիրկինի արձակուրդային այցելությունների հերթական վայրն Արարատի մարզն էր։ Դիվանագետն այնտեղ ընտանիքի հետ այցելել է Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Ուղևորության ընթացքում Կոպիրկինը այցելել է նաև հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում՝ Երասխ բնակավայրում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։