Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 77-ի
Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD):
Քասթամոնուում զոհվել է 62 քաղաքացի, 14-ը՝ Սինոփ նահանգում և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 47-ի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: