44 օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանի մայրը օրեր առաջ որդու մահն անհիմն կերպով ինքնասպանություն հայտարարելը վիրավորական է համարում

 Մարտակերտի զորամասերից մեկի կրակային դիրքում Հուլիսի 26-ի երեկոյան ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանը, նրա մոր՝ Հռիփսիմեի խոսքով, անհասկանալի պայմաններում մահացել է:
Քննչական կոմիտեն գործը հարուցել է «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը». հոդվածով /Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ/:
Հռիփսիմեն վիրավորական է համարում քննչական կոմիտեի պահվածքը, նրանց կողմից հապճեպ տարածած ինքնասպանության վարկածը: Նրա խոսքով՝ տղան պատերազմից հետո եկել է տուն, Ամանորը նշել են միասին, նրա հոգեբանական վիճակը կայուն է եղել, շատ լավ է զգացել իրեն: Պատերազմից հետո նրան ուղարկել են Վայքի զորամաս, սակայն 15 օր այնտեղ ծառայելուց հետո Սարգիսն ինքնակամ նորից մեկնել է Արցախ, մորն ասելով, որ պետք իր ընկերների կողքին լինի:
Ժամկետային Սարգիս Գրիգորյանը Արմավիրի Մյասնիկյան գյուղի բնակիչ էր: Նա հերոսաբար մարտնչել է 44-օրյա պատերազմում, ոտքի հատվածում վիրավորում, մեջքին վնասվածքներ ստացել: Մոր խոսքով՝ այսքանից հետո որդու մահը ինքսնասպանություն հայտարարելը անհասկանալի է և վիրավորական, նշելով, որ Սարգիսի հետ մահից կես ժամ առաջ են խոսել, և ոչ մի տարօրինակ բան չեն նկատել: Նա չափազանց բարձր տրամադրություն է ունեցել և պահվածքն էլ սովորական է եղել:

Ձեզ կհետաքրքրի...