Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել

Hivandanoc

Զավթիչ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։

Ռմբակոծության թիրախ է դարձել տեղի հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցում գտնվողներին տարհանելու նպատակով շենքին մոտեցող բնակիչները ևս հայտնվել են թուրքական ինքնաթիռների թիրախում։ Ռմբակոծիչների ակտիվության պատճառով մարդկանց տարհանել չի հաջողվել։

Ռմբակոծության հետևանքով վիրավորներ կան։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...