«Այս տունը մեր ողբերգության մեջ միակ լույսն էր». ամերիկահայերի օգնությամբ 15 զոհվածի ընտանիք տուն է գնել
Ամերիկայում ստեղծված «Մեդունի» բարեգործական կազմակերպությունը, որը Հայաստանում զբաղվում է բժշկական ոլորտի բարելավմամբ, պատերազմից հետո սկսել է աջակցել նաև զոհերի ընտանիքներին: Զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի կինը՝ Անի Գևորգյանը 2 երեխաների հետ այդ աջակցությամբ Երևանում ձեռք բերված տանն են ապրում արդեն: